ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նվազեցրել է Արցախի առաջնագծում առկա լարվածությունը, գրում է «Интерфакс-Запад»-ը:
Լեբեդևը փաստել է, որ ինքն անձամբ է վկա եղել, որ երկու երկրների ղեկավարները գագաթաժողովի շրջանակում մոտեցել են միմյանց ու հարցեր քննարկել արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:
«Արդյունքն ակնհայտ է. այժմ հակամարտության գոտում լարվածությունը որոշակիորեն նվազել է»,- ասել է ռուս պաշտոնյան:
Լեբեդևը հույս է հայտնել, որ երկու երկրների առաջնորդների շփումը կշարունակվի և դրական արդյունք կտա հակամարտության կարգավորման հարցում: