ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հռոմում Փաշինյանի հրահանգով հանդիպել է Մինասյանին:
Փաշինյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները. «Ես ասել եմ, որ նախընտրում եմ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները իրարից չտարբերվեն, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարում: Բայց կարծում եմ դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները»:











