Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումից։ Ի դեպ, հանդիպումը 30 րոպեից ավել է տևել:
Փաշինյանը չմեկնաբանեց, թե ինչ էին քննարկում էդմոն Մարուքյանի հետ, միայն պատասխանեց. «Սուրճ էինք խմում»։
Նա այլեւս որեւէ հարցի չպատասխանեց։
Քանի որ լրագրողները համառորեն շարունակում էին հարցեր տալ, վարչապետը թիկնապահներին հրահանգեց ՝ մի հատ ազատեք՝ ձեռքով ցույց տալով տարածքը։











