Իջևանում վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ հանդիպում եղել է:
Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների, Սեյրան Սարոյանը միջնորդել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն ազատ արձակվի, Փաշինյանն ասաց. «Հանդիպումը եղել է քաղաքավարական բնույթի: Նաև Մանվել Գրիգորյանի մասին էլ է խոսվել: Ես ասել եմ, որ իրավապահ մարմինները բոլոր անհրաժեշտ միջոցները և փորձաքննությունները նշանակել են, որքան ես տեղյակ եմ: Հնարավոր է՝ ինչ-որ բանից տեղյակ չեմ: Ես այդտեղ իմ միջամտության անհրաժեշտությունը չեմ տեսնում»: