ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է Վանո Սիրադեղյանի մասին, մասնավորապես, թե ինչպես Հյաաստանում կդիմավորեն ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին, եթե նա որոշի վերադառնալ։
«Դա իրավական խնդիր է և իրավականորեն պետք է լուծվի։ Ես ինքս՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ասեմ, որ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը», – ասաց Փաշինյանը։