Փայլանը Սիրիայում թուրքական գործողությունը ցեղասպանության փորձ է անվանել

17

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին:

«Սա տեղահանություն է, միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի բնորոշման՝ ցեղասպանության փորձ, ժողովրդագրության հետ խաղալը հանցագործություն է: Իսրայելն էլ է Պաղեստինի տարածքների զավթման հետ կապված նույն փաստարկները բերում»,- ասել է Գ. Փայլանը: