Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել հստակեցնել դպրոցների կարգավիճակը

8

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել ֆինանսապես աջակցել պոլսահայ դպրոցներին: Այս մասին Փայլանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Փայլանը կոչ է արել հստակեցնել հայերի և այլ փոքրամասնությունների դպրոցների կարգավիճակը, քանի որ չնայած Լոզանի պայմանագրի, որով Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին տրվում է համայնքային դպրոցներ ունենալու իրավունք, դրանց պաշտոնական կարգավիճակը հստակ չէ: Պետությունը կանոնակարգված չի աջակցում այդ հաստատություններին: