Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին խոսելն արգելող փոփոխությունների նախագիծը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում, հաղորդում է թուրքական CNN Turk-ը:
Նշվում է, որ պատգամավորների համաձայնությամբ պատգամավորների վարքի, նրանց արտաքին տեսքի և նիստերի կանոնակարգերի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթն ուղարկվելու է ենթահաձնաժողովին: Վերջինս ունենալու է ինը անդամ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցություններից:
Փաթեթում ներառված է նաև թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու դրույթները: Մասնավորապես, նման դեպքում պատգամավորներին կարող են նիստերից հեռացնել և զրկել աշխատավարձի 2/3-ից:
Այս դրույթը թիրախավորում է հենց 19915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելու պատգամավորների փորձերը: