Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից ԵՏՄ վարչապետն է

10

Փետրվարի 1-ից սկսվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնավարումը:

Տիգրան Սարգսյանն այսօր անցնում է ԵՏՄ վարչապետի իր պարտականությունների կատարմանը: Նշենք, որ Տ. Սարգսյանի նշանակումը տեղի էր ունեցել նախորդ տարի, երբ Հայաստանը 2016 թվականի համար մեկ տարով ստանձնեց ԵՏՄ նախագահությունը: Ու թեև Հայաստանը ստանձնել է մեկ տարով, Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, կպաշտոնավարի 4 տարով, ըստ ԵՏՄ կարգի: