Տիգրանակերտում քանդման վտանգի տակ է հայտնվել հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին

5

Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտում (այժմ՝ Դիարբեքիր) գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին քանդման վտանգի տակ է հայտնվել, հայտնում է թուրքական gazetekarinca.com կայքը։

Գանձագողերի կողմից ավերակների վերածված եկեղեցու պատերը ցանկանում են հողին հավասարեցնել քաղաքաշինության նոր ծրագրի շրջանակում։ 

Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում, այն պատկանել է Դիարբեքիրի կաթոլիկ հայ համայնքին։