Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի հայկական եկեղեցիներից Սուրբ Սարգիսն այժմ հայտնվել է ավերման եզրին, ահազանգում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Կաթոլիկ հայ համայնքի կողմից 16-րդ դարում կառուցված եկեղեցին այժմ լքված վիճակում է: Հայերի կոտորածներից ու բռնի գաղթեցումից ի վեր շենքը երբևէ չի վերակառուցվել:
Նշենք, որ ցեղասպանությունից հետո եկեղեցու շինությունը տարբեր ժամանակներում օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, խոտի կամ հացահատիկի պահեստ և անգամ ախոռ: