ՀՀ կառավարությունը որոշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պետության կողմից հատկացված գրասենյակի գոծունեությունը «ցկյանս» երկարաձգել, թոշակի հաշվարկման հարցում ևս փոփոխություն կլինի:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը ծագել է Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը լրանալուն զուգընթաց, երբ հասկացել են, որ 70 տարեկանում ևս մարդը «կարող է ակտիվ գործունեություն ծավալել»:
Նշենք, որ գործող կարգում սահմանափակում էր դրված, և պետության կողմից պաշտոնաթող նախագահին գրասենյակ էր տրամադրվում մինչև 70 տարին լրանալը: Առաջարկվող փոփոխությամբ այն դարձավ ցմահ:
Կառավարությունն առաջարկում է նաև պաշտոնաթող նախագահին հատկացվող թոշակի չափը հաշվարկել գործող նախագահի աշխատավարձի 80%-ի չափով: