Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում տեղադրվել է Հայ քաղաքական գործիչ, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: Հուշարձանի բացել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մովսես Գորգիսյանի այրի Ռուզաննա Գորգիսյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու երևանցիներ:














