«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը Ուկրաինայի կողմից Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու հարցին ի պատասխան հայտարարեց, որ Ուկրաինան էլ ունեցել է Գոլոդոմոր, որը Հայաստանը չի ընդունել որպես ցեղասպանություն, ինչն է իբրև պատճառ է, որ այդ երկիրը չի ճանաչում Ցեղասպանությունը:
Հետաքրքրական էին նաև Տարասյուկի այլ հայտարարությունները: Մասնավորապես Արցախյան հակամարտության վերաբերյալ Տարասյուկն այսպիսի հայտարարություն արեց. «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»