Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ հիվանդ է մահացել

14

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ հիվանդը՝ 82-ամյա տղամարդ է մահացել: Նա Վրաստանի քաղաքացի է, որ երկիր է մուտք գործել հարևան երկրներից մեկից: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

«Հիվանդի վիճակը հենց սկզբից ծանր էր գնահատվում: Նա այլ հիվանդություններ էլ ուներ և վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր արհեստական շնչառությամբ»,- հայտնել են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից: