Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրեցին, իսկ Ուկրաինան՝ տնտեսական մասը

16

Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։

Վրաստանն ու Մոլդովան նույնպես ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որով նախատեսում է անդամակցել ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն:

Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից՝ վարչապետ Յուրի Լյանկեն։