Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը, Աբդուլլա Գյուլը և Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի սկզբներին Թբիլիսիում հանդիպում կունենան, Թբիլիսիում սպասվելիք անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում: Հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը շեշտել է, որ այս հանդիպումը մեծ կարևորություն կունենա Վրաստանի և տարածաշրջանի համար՝ ընդգծելով, որ Ալիևի և Գյուլի հետ էներգետիկային վերաբերող հարցեր են քննարկվելու:














