Վրաստանը Սաուդյան Արաբիային 32 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա կմատակարարի

14

Վրաստանը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր է կնքել 32 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա մատակարարելու մասին:Տեղեկացնում է Georgia Online-ը:

«Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի նախկին ղեկավար Ուչու Ձոձուաշվիլին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան և վրացական «Դելտա» ընկերությունը պայմանագիրը ստորագրել են 2016 թվականի մարտին, որի հիման վրա վրացական կողմը մարտական մոդուլների առաջին խմբաքանակը Սաուդյան Արաբիային պետք է մատակարարի հունիսին:

Սաուդյան Արաբիային վաճառվող մարտական մոդուլները նման կլինեն նրանց, որոնք 2012 թվականին պատրաստվել են «Դելտայի» կողմից և տեղադրվել են «Լազիկա» հետևակի մարտական մեքենայի վրա: