Վրաստանը մինչև տարեվերջ կթույլատրի բեռնատարներով ցորեն տեղափոխել

6

Վրաստանը որոշել է մինչև տարեվերջ կթույլատրի ավտոտրանսպորտով ցորենի տեղափոխությունը երկրի տարածքում: Այս մասին հայտնի է դարձել բեռնափոխադրողների և Վրաստանի ֆինանսների նախարարի հանդիպումից հետո: Տեղեկացնում է bizzone.info-ն:

Նախարար Իվանե Մաչավարիանին նշել է, որ կմշակվի արգելքի ավելի մեղմ տարբերակ:

Հիշեցնենք, որ որոշումն ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերի 15-ից: Որոշման պատճառով այլևս հնարավոր չէր լինի Ռուսաստանից բեռնատարներով ցորեն տեղափոխել Հայաստան: