Վրաստանը Թուրքիան դիտարկում է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր

10

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Հայտնում է Новости-Грузия-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցը, այդ թվում նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական բարեկամության խմբի ակտիվացումը: Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար Թուրքիան հանդիսանում է թիվ մեկ առևտրային գործընկեր: Գարիբաշվիլու խոսքերով՝ Վրաստանը Թուրքիան դիտարկում է որպես հուսալի դաշնակից ու ռազմավարական գործընկեր և մեծ կարևորություն է տալիս երկրի եվրաատլանտյան ձգտումներին Թուրքիային աջակցելուն: