Վրաստանը «Գազպրոմ»-ից կստանա Հայաստան տարանցվող գազի 10%-ը

12

Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Կալաձեն նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում կողմերն աշխատել են նոր համաձայնագրի կազմման վրա, որի համաձայն՝ կողմերը պետք է անցնեին տարանցման դիմաց ֆինանսական վճարման կամ Վրաստանը պետք է ստանար տարանցվող գազի 10%-ը։

Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, թե Վրաստանին փաթեթային առաջարկ է արել՝ կապված Հայաստան գազամատակարարումների հետ։

Պայմանագրի համաձայն՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրից չի ավելանում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան գազի տարանցման դիմաց դրամական վճարի անցում։

Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն լինելու է ամենաբարձրը Եվրոպայի երկրների շրջանում: