Վիետնամը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր են ստորագրել: Գրում է «Կոմերսանտը»:
Սա ազատ առևտրի գոտու մասին առաջին միջագային փաստաթուղթն է, որ ստորագրվում է Միության և երրորդ կողմի միջև: Փաստաթղթի ստորագրմանը մասնակցել են Վիետնամի և ԵԱՏՄ-ի վարչապետերը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ այսպիսով կողմերին առանց տուրքերի առևտրաշրջանառություն ապահովելու հնարավորություն է տրվել:
Ավելի վաղ` մայիսի 25-ին, Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իր մասն էր ստորագրել:











