Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են միավորված զորախմբի մասին համաձայնագիրը

27

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը և Սերգեյ Շոյգուն ստորագրել են միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Հայտնում է ՏԱՍՍ–ը։

Զորախմբում կլինի 102–րդ ռուսական ռազմաբազան և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել Հայաստանի հետ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագծին, ըստ որի խմբավորման հրամանատարը նշանակվում է Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից՝ ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի համաձայնությամբ։ Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ գլխավոր շտաբին, իսկ պատերազմի ժամանակ կողմերի համաձայնությամբ հնարավոր է նախապատություն տրվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։