Վերջին տարիներին առաջին անգամ սփյուռքում ամենօրյա հայկական դպրոց կբացվի

13

Ֆրանսիայի Վալենս քաղաքում սեպտեմբերին պաշտոնապես կբացվի հայ-ֆրանսիական «Գևորգ Արաբյան» դպրոցը: Սա առաջին ամենօրյա հայկական դպրոցն է, որը վերջին տարիներին բացվում է Սփյուռքում:

Նախագիծն իրականացվել է Վալենսի հայ-ֆրանսիական մշակութային կենտրոնի ջանքերով:

Կրթական հաստատության տարածքը բաղկացած կլինի մանկապարտեզից, տարրական դպրոցից և մշակութային կենտրոնից:

Կրթական հաստատության առանցքային սկզբունքներն են լինելու հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսուցումը, աշակերտներին անգլերենի ուսուցմանը նախապատրաստելը, անհատական զարգացման համար անհրաժեշտ առարկաների (շախմատ, համակարգիչ, թատրոն) ուսուցումը և սոցիալական հարցերի ու շրջակա միջավայրի խնդիրների իրազեկումը: