Վարչապետի խոսնակը հերքում է

19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում եղել է մեկուսացված, որեւէ հանդիպումներ չի ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրին, թե Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

«Առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ այս ընթացքում հանդիպում եղել է մեկ անգամ, հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 16–ին, դրանից հետո հանդիպում չի եղել։ Նման հանդիպում, եթե տեղի ունեցած լիներ, մենք ինչպես հարկն է, դրա մասին կտեղեկացնեինք մեր հանրությանը, լրատվական դաշտին եւ դա գաղտնի չէինք պահի»,– ասաց Գեւորգյանը։
 
Հիշեցնենք, որ մամուլում լուր էր տարածվել, որ Փաշինյանը օրերս հանդիպել է ՀՀ առաջին նախագահի հետ: