ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման վերաբերյալ:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է առաջադրվել 1/3-ի աջակցությունն ունենալու պարագայում: