Վարչապետի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են»,- ասել է նա։











