Վարչապետը երկար տարիներ լրագրող է եղել, և ես ավելիին էի սպասում. Մարուքյան

7
ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության» ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ ԱԱԾ մոտ տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ դատապարտում է երեկ ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները:

«Իշխող ուժը դրա մասին պետք է խորը մտածի, որովհետև այդ ուժի մեջ բազմաթիվ լրագրող-պատգամավորներ կան: Ես մեկ-երկու դատապարտող խոսք եմ տեսել, բայց ավելիին էի սպասում: Նույն վարչապետը երկար տարիներ լրագրող, խմբագիր է եղել, և ես ավելիին էի սպասում», – ասաց նա: