Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչելու պահանջով դատական հայց է ներկայացվել

20

Դիմումատու Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան պահանջելով , որ դատարանը սնանկ ճանաչի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Պահանջը ներկայացվել է մայիսի 6-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արթուր Աթաբեկյանին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ: