Վատիկանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին

6

Վատիկանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին։ Տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ»-ը:

 Անկարայում Վատիկանի դեսպանատուն նշել է, որ որ Գալիպոլիի տոնակատարություններին պետք է մասնակցեր Վատիկանի արդարության և խաղաղության պապական խորհրդի ղեկավարը, սակայն կարդինալը Թուրքիա չի մեկնելու՝ վատառողջ լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագի ընթացքում «ցեղասպանություն» եզրույթն էր օգտագործել, ինչը զայրացրել էր Անկարային, և  Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա էր կանչվել։