Վանա լճում նոր ձկնատեսակ է հայտնաբերվել

14

Հետազոտողներն անակնկալի են եկել Վանա լճում հայտնաբերելով 5-6 սմ երկարություն ունեցող նոր ձկնատեսակ: Հաղորդում է Hurriyet-ը:

Աշխատանքներ են տարվում պարզելու, թե ինչ ձկնատեսակի մասին է խոսքը, որն ապրում է Վանա լճի հատակում գտնվող 13 մ բարձրություն ունեցող միկրոօրգանիզմների ներսում՝ կազմավորված բակտերիաներից և ջրիմուռներից:

Դայվերների թիմը, որը հայտնաբերել է այդ ձկանը, փորձում է բացահայտել միկրոօրգանիզմների ներսում ապրող նոր ձկնատեսակի մասին մանրամասներ:

«Մենք սկսեցինք ուսումնասիրել միկրոօրգանիզմների ներսում ապրող ձկանը, ինչը շատ հետաքրիր է նախադեպ է: Մենք չգիտենք, թե արդյոք ձուկը կարող է Վանա լճում ապրել առանց այդ միկրոօրգանիզմի: Հետաքրիր է նաև թե ինչպես են այդ նեղ տարածքում դրանք բազմանում: Մենք ջրի նմուշներ ենք վերցրել այն տարածքներից, որտեղ ապրում են ձկնատեսակները՝ հասկանալու համար, թե ինչքան կկարողանան ապրել հենց Վանա լճի ջրերում»:

Դայվերները նաև սուզվել են ջրի հատակը՝ դիտարկելու և նկարահանելու ձկան կացարանը:

«Ձուկն ապրում է միկրօրգանիզմների վրա և երբեք նրանցից չի պոկվում: Ձկները չունեն խռիկներ ի տարբերություն այլ ձկնատեսակների»: