Վանա լճի հատակից խաչքարեր են հայտնաբերել

18

Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական «Միլլիեթ» պարբերականին:

Մասնավորապես, լճի հատակից հայտնաբերվել է՝ մեկ խաչով քար, մեկ խաչով և անցքով մեծ քար:

«Կարծում եմ, որ լճի հատակին այս քարերի նման շատ քարեր կան»,- ասել է FİVA ընկերության աշխատակից Այհան Դըշարըն: