Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, վաղվանից՝ մայիսի 5-ից Բաթում և Քութայիս քաղաքներ ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները վերացվում են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Վարչապետի խոսքով՝ մայրաքաղաք Թբիլիսիի և Ռուսթավի քաղաքի սահմանված արգելքները դեռևս մնում են ուժի մեջ, դրանք կապված են հարակից շրջաններում առկա համաճարակային իրավիճակի հետ:
Վարչապետը հույս է հայտնել նաև, որ մինչև շաբաթվա վերջ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, հնարավոր կլինի դրական որոշում ընդունել նաև Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ:














