Ստրկավաճառությունն իր գենետիկ հետքն է թողել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, երևույթն ապացուցել են Օքսֆորդ, Լոնդոնի Համալսարանակն քոլեջի և Հռոմի the Universita’ del Sacro Cuore-ի հետազոտողները: Գրում է Archaeology.org-ը:
Նրանք հետազոտել են ավելի քան 4000 ԴՆԹ-ի օրինակներ 64 տարբեր պոպուլյացիների Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում և գտել են, Աֆրիկայից և Եվրոպայից Ամերիկա անցած գեների հոսքը: «Աֆրոամերիկացիների մեծամասնության գեները համըկնում են Արևմտյան Աֆրիկայի Յորուբայի մարդկանց գենին՝ հաստատելով, որ աֆրիկացի ստրուկները եկել են հենց այդ շրջանից: Իսպանական կառավարման ներքո եղած Ամերիկյան տարածքների պոպուլյացիայի մոտ գերակշռում է Սենեգալի և Գամբիայի տարածքի մարդկանց գենը: Արձանագրությունները վկայում են, որ Իսպանական Ամերիկա ուղարկված ստրուկների մեկ երրորդը 17-րդ դարում եկել են այս տարածքներից»,- ասում է Օքսֆորդի Համալսարանից Քրիստիան Կապելլին: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է նախկինում անհայտ միգրացիա՝ գենետիկ տեսքով, պարզվում է, որ Մայայում՝ Մեքսիկա, բասկերի գեները կրողներ են հայտնաբերվել:
Նշենք, որ բասկերը հայկական ծագում ունեն, հայերեն ու բասկերեն մոտ 600 համապատասխանող բառեր կան և այլն: