Ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը

20

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: Հայտնի են նաև նորանշանակ նախարարներն ու մարզպետերը: 

Ըստ այդմ՝ Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, Կրթության և գիտության նախարար`Լևոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կդառնա Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ: