Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
«Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ստատուս քվոն կայուն չէ:
Հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքի համաձայն: Այն ռազմական լուծում չունի»,ասել է Տուսկը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին: