Թուրքիայի «Ռասիզմի և ազգայնամոլության դեմ պայքարի DurDe» պլատֆորմը, «Ռասիսզմի դեմ պայքարի եվրոպական շարժումը», Թուրքիայի «Մարդու իրավունքների պաշտպանության միությունը» և «Նոր Զարթոնքը» Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ու Թուրքիային առերեսվելու կոչ անելու համար հավաքվել են Ստամբուլի Քաբաթաշի կայարանում։
Թուրքական IMCTV-ի տեղեկացմամբ՝ հավաքի մասնակիցների ձեռքին եղել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող և այն ճանաչելու կոչ անող պաստառներ, ինչպես նաև 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված ու մահվան դատապարտված հայ մտավորականների լուսանկարները։
Մասնակիցները երթով քայլել են Հայդարփաշայի կայարան, որտեղ 1915-ի ապրիլի 24-ին գնացքներով մահվան ուղին են բռնել հայ մտավորականները։
Վերջում մասնակիցները կարմիր մեխակներ են գցել ծովը:














