Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատան սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է հայերին: Տեղեկացնում է թուրքական T24 կայքը:
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամին վերադարձնել Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականության վկայականը, որը պետականացվել էր 80 տարի առաջ:
Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամը դեռևս 2011 թվականին էր դիմել հիմնադրամների գլխավոր խորհրդին՝ հետ ստանալու գերեզմանատան սեփականության վկայականը: