Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, բայց գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը. The Washington Post

5
The Washington Post-ի սյունակագիրն անդրադարձել, է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանի՝ Հայոց ցեղասպանություն եզրույթն արտաբերելուն:

«Տասնամյակներ շարունակ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց երկուշաբթի Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը,- գրում է Աարոն Բլեյքը և հավելում,- Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ ամենայնի, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»:

Հեղինակը փաստում է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճիշտ անունով» ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ժամանակ: «Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը: