Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները (Տեսանյութ, լուսանկարներ)

156

Վենետիկից ոչ այնքան հեռու գտնվում է Սբ Ղազար կղզին, որը Մխիթարյան միաբանության կենտրոնն է: Միաբանությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո: 
 
Հատկանշական է, որ Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հազար միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հազար: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:
 
Մխիթարյան միաբանության հայրերը հայագիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեն: