Վենետիկում տեղի է ունեցել վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղը: Այն հեղեղել է քաղաքի 80%-ը, և արդեն երկու մարդու կյանք է խլել:
Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով:
Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղից: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:
Բացի դրանից՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը հարվածել է կառամատույցին: Դրանով մի քանի տարի առաջ հայ նավաստիները ճանապարհորդել էին ողջ աշխարհում:
Իրավիճակը համարվում է աղետալի. եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չընկնի, ապա կղզին կարող է լիովին անցնել ջրի տակ:
Մխիթարյան միաբանության եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000-ից ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։
Քիչ առաջ Վենետիկի Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպը գրել է. «Մեր բոլոր հայրենակիցներուն եւ բարեկամներուն կ՚ուզենք ապահովցնել, որ վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը եւ դիւանը անվնաս մնացին»։
[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fhamazasp.kechichian%2Fposts%2F10162550064440394&width=500″ frameborder=”0″ scrolling=”no” width=”500″ height=”827″]














