Ամերիկացի ֆինանսիստ, հեղափոխությունների մեծ հովանավոր Ջորջ Սորոսը մտադիր է Ուկրաինայի տնտեսության որոշ ոլորտներում զգալի ներդրումներ կատարել: Այդ մասին նա հայտնել է Կիևում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:
«Մենք ուսումնասիրում ենք Ուկրաինայում ներդրումներ անելու հնարավորությունը»,-նշելով, որ երեք ոլորտի վրա է շեշտը դրվելու:
«Կարևոր ոլորտը էներգաարդյունավետությունն է: Դա այն ոլորտն է, որում իմ թիմը հետաքրքրված կլինի, սակայն միայն այն ժամանակ, երբ «Навфтогаз»-ի բարեփոխում իրականացվի, հիմա չէ»,- հայտարարել է Սորոսը:
«Այդ ոլորտը կարիք ունի ներդրումների, միևնույն ժամանակ այն պահանջում է Навфтогаз-ի բարեփոխում, որպեսզի գազի գինը բերվի իրական մակարդակի»,- հավելել է նա:
Սորոսը նշել է, որ ագրոարդյունաբերական ոլորտը նույնպես իրենց հետաքրքրում է: