Իրանի պաշտպանության նախարար Հուսսեին Դեհքան հայտարարել է, որ պատերազմական իրադրության մեջ գտնվող Իրաքը և Սիրիան ԱՄՆ-ի և սիոնիստների համատեղ դավադրության զոհն են: Տեղեկացնում է PressTV-ին:
«Այն ինչ այսօր կատարվում է Սիրիայում և Իրաքում ամերիկա-սիոնիստական խորքային դավադրություն է»,- ասել է նախարարը:
Իրանցի պաշտոնյան հավելել է. «Սիոնիստները աջակցում են ահաբեկիչներին և զինում են նրանց: Նրանց համար կարևորը սիոնիստական ռեժիմի անվտանգության երաշխիքներն են»:
Նախարարը շեշտել է, որ ահաբեկիչները իսլամի հետ առնչություն չունեն՝ ո՛չ հավատքի և ո՛չ էլ վարքի տեսանկյունից:














