Սիրիայի կառավարական բանակը Հալեպի 6 շրջան է ազատագրել

14

Սիրիայի կառավարական բանակը աշխարհազորի աջակցությամբ վերահսկողության տակ է առել Հալեպի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Թել-Բաջեր, Թլելաթ, Մարիուդա, Թել-Հադիա, Ռասմ-Սահրիջ և Խիրբեթ Ալ-Քուսա շրջանները՝ ահաբեկչական խմբավորումներին մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ պատճառելով, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Նախօրեին բանակային ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են առել Ալ-Հադեր քաղաքը և ռազմավարական Ալ-Իս բարձունքը։