Սիրիական զորքերը մտել են հնագույն Պալմիրա քաղաք, որը գտնվում է Իսլամական պետության ձեռքում: Մարտերն ընթանում են պատմական հուշարձանների տարածքում, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ սիրիական զորքերը քաղաքն ազատագրելու համար օրեր շարունակ նախապատրաստվել են և հարձակում գործել երեք ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԻՊ գրոհայինները քաղաքը գրավել էին 2015 թ. մայիսին և ոչնչացրել մի քանի պատմական հուշարձան, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում են:














