«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունն ավարտեց. նրան մեղադրանք է առաջադրվել, և վերջինս տեղափոխվել է դատարան:
Մեղադրանք է առաջադրվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Վերջինիս ևս տեղափոխել են դատարան:
Նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Այժմ հարցաքննվում են Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը:
Նշենք, որ ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: Խափանման միջոցը որոշելու համար վերջինս գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» այս 5 անդամները ձերբակալվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: