Սերժ Սարգսյան. Կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի (Տեսանյութ)

5

Վիեննայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում հայկական մի քանի ԶԼՄ-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սրագսյանն անդրադարձել է բանակցության արդյունքներին, ձեռք բերված պայմանավորվածություններին, անդրադարձել է նաև վերջին շրջանում տարածքային կորուստների վերաբերյալ խոսակցություններին:

Ըստ Սարգսյանի, որպես անվտանգության գոտի 800.000 հա ունեցող հայկական ուժերը կորցրել են 800 հա տարածք (8 քկմ):

«Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց համեմատեք՝ յուրաքանչյուր հա-ի դիմաց 1 զոհ ու 2 վիրավոր են տվել, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Դա շատ է: Համեմատեք, թե այդ 800 հազար հա գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»,- ասել է նա:

Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու… Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,- եզրափակել է նախագահը՝ կոչ անելով խորհուրդներ տվողներին գնալ առաջնագիծ, գնահատել իրավիճակն ու հասկանալ մետրի ու մարդու տարբերությունը:

Նա նշել է, որ հաղթանակը կամ պարտությունը նրանում է, թե ինչ նպատակ է դրվել և արդյոք ստացվել է կատարել այն:

«Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չէ ԶՈւ, որը կգնա արկածախնդրության, ու պարզ չէ՝ հաջողության կհասնի, թե ՝ ոչ: Մեզ պետք են Զինված ուժեր, որոնք վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, և դրանք կատարվել են»,- նշել է նախագահը Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: