Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում գործող ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատարին

9

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:

Տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթել է ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ: