ՍԴ հարցը կորոշվի հանրաքվեով

13

Ազգային ժողովն 88 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների թվի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի, ինչը և այսօր տեղի ունեցավ ԱԺ–ում: