Բոլոր միջնորդությունները մերժվել են: Վաղը որոշումը ստանալուց հետո կորոշենք բողոքարկման մասին և կգնահատենք իրավիճակը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո հայտարարեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը:
«Սպասում ենք ցանկացած որոշում, որովհետև իրավաբանության մեջ ամեն ինչ սպասելի է, բայց մենք սա գնահատում ենք, որպես քաղաքական հետապնդման հետագա փուլ է, սա ոչ թե խափանման միջոցի, այլ մարդուն պատժելու խնդիր է»,- հավելեց նա:
Օրբելյանը նշեց, որ մինչև որոշումը հրապարակելը դատախազները նշել են, որ Կենտրոն ՔԿՀ շատ հարմար տեղ է կորոնավիրուսի տեսանկյունից և անվտանգ է. «Հույս ունեմ՝ ժամանակը կգա, և նրանք հնարավորություն կունենան օգտվել այդ անվտանգությունից»:











